«Ամեն ինչով դուր եկավ, ոչինչ, ոչինչ որ պարտվեցինք». Սամվել Ալեքսանյան

ՀՀԿ խմբակցության գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հետեւել է նախորդ օրը կայացած՝ Հայաստան-Ռումինիա ֆուտբոլային հանդիպմանը եւ հավանել  խաղը:

«Ամեն ինչով դուր եկավ, ոչինչ, ոչինչ որ պարտվեցինք»,- այսօր՝ հոկտեմբերի 9-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Սամվել Ալեքսանյանը, որը մասնակցում էր Ապարանի մոտ գտնվող «Սուրբ Խաչ եւ Սուրբ Երրորդություն Հույսի Խորան Հաղորդարան»  հուշարձանի վրա հերթական խաչի տեղադրման արարողությանը:

Նա հրաժարվեց այլ հարցերի պատասխանել՝ նշելով. «500 եվրո ա սաղ հարցերը»:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը երկրորդ պարտությունը կրեց 2018թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում: Երեւանի «Հանրապետական» ստադիոնում տեղի ունեցած երկրորդ տուրի խաղում Վարուժան Սուքիասյանի գլխավորած թիմն առանց Հենրիխ Մխիթարյանի ընդունեց ռումինացիներին եւ պարտվեց 0:5 հաշվով: